Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Երկխոսություն ավագ և կրտսեր սերունդների քաղաքական գործիչների միջև

Երկխոսություն ավագ և կրտսեր սերունդների քաղաքական գործիչների միջև
20.06.2013 | 13:52

Հունիսի 21-23-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կիրականացնեն «Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր և վաղը» խորագրով ծրագիրը: Կմասնակցեն երիտասարդ, ակտիվ հանրապետականներ Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից: Կդասախոսեն և իրենց փորձը երիտասարդներին կներկայացնեն հայտնի պետական և քաղաքական գործիչներ, փորձագետներ։

ՀՀԿ ԵԿ անդամների նախաձեռնության նպատակը քաղաքական սերնդափոխության համար հեռանկարային կադրեր պատրաստելն է, ինչպես նաև սերունդների միջև հակասությունները վերացնելը։
Նշենք, որ այս ծրագիրն ունի նախապատմություն. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Սուրեն Պետրոսյանը հունվարի 20-23-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի «Քաղաքական տրանսֆորմացիա» խորագրով ձմեռային դպրոցին։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հարավկովկասյան 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնցից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը հաղթող է ճանաչել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների առաջարկած «Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր և վաղը» խորագրով նախագիծը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ